Թուրքական գործոնը հարևան երկրում. նոր սպառնալի՞ք

Հարևան Վրաստանում վերջին շաբաթներին խիստ ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան: Երկու շաբաթ առաջ հերթական սկանդալը հասունացավ թուրքական դպրոցների շուրջ: Անկարայի նախաձեռնությամբ Բաթումիում թուրքական կրթօջախ էր բացվել՝ առանց վրացական կողմին տեղյակ պահելու և շինարարության թույլտվություն ստանալու: Աղմկահարույց միջադեպին ստիպված էր եղել արձագանքել Բաթումիում Թուրքիայի հյուպատոսը: Յասին Թեմիզխանը հատուկ զրույցի է հրավիրել լրագրողներին՝ հավաստիացնելով, թե դպրոցի բացումը, որին ներկա են եղել բացառապես թուրքական կողմի ներկայացուցիչները, ամենևին էլ պաշտոնական չի եղել: «Անկարան մտադիր է բազմապատկել արտերկրում թուրքական դպրոցների թիվը», - ասել է թուրք դիվանագետը՝ միաժամանակ ընդունելով, որ այս մեկի շինարարության հետ կապված դեռ չուծված հարցեր կան: «Դպրոցում 24 դասարան կա, 25 ուսուցիչ ու 170 աշակերտ, մենք բազմաթիվ երկրներում ունենք դպրոցներ, որոնք ենթարկվում են Թուրքիայի կրթության նախարարությանը, և որոշել ենք ավելացնել դրանց թիվն արտերկրում: Ուզում եմ ընդգծել՝ թուրք-վրացական հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդվում են, և մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա նաև կրթության ոլորտում», - ասել է Բաթումիում Թուրքիայի հյուպատոսը, հավաստիացնելով՝ թուրքական դպրոցի աշակերտները տիրապետելու են նաև վրացերենին, Վրաստանի պատմությանն ու մշակույթին: Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, մինչդեռ, չի թաքցրել դժգոհությունը: «Մենք ենթադրում էինք, որ դպրոցը պետք է համապատասխանեցվի Վրաստանի օրենսդրությանը և դառնա լիարժեք կրթական հաստատություն: Այո, մենք շատ բարեկամական ու լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի դիվանագիտական կորպուսի հետ, և կարծում եմ՝ կհաղթահարենք այս դժվարությունները: Սակայն այն, որ դպրոցը կառուցվել է առանց համապատասխան թույլտվության, կտրականապես անընդունելի է: Եվ հիմա Աջարիայի կառավարությունը իրավասու է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակներում», ասել է Վրաստանի կրթության նախարարը: Աջարիայի տեղական իշխանությունները մի քանի անգամ արդեն տուգանել են թուրքական դպրոցի շինարարությունն իրականացնող կազմակերպությանը՝ ապօրինի կառուցապատման համար, ինչին, ըստ օրենքի, արդեն պետք է հետևի ապամոնտաժումը: Կգնան դրան Բաթումիի իշխանությունները թե ոչ՝ դեռ չի հաղորդվում: Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն, ով ծնունդով Բաթումիից է, պաշտոնական Թբիլիսիի գործողությունները որակել է որպես անպատասխանատու՝ կոչ անելով դադարեցնել թուրքական դպրոցի գործունեությունը: Վերջին տարիներին Վրաստանում մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ են ապրում, և գուցե նման դպրոցների անհրաժեշտություն կար, բայց, փաստացի, դա արվել է շրջանցելով կրթության նախարարությանը: Այս խնդրի շուրջ կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ մեկ ուրիշ սկանդալ տեղի ունեցավ: Թբիլիսիում ձերբակալվել են ազգայնական «Քարթուլի ձալա»` «Վրացական ուժ» կազմակերպության 11 ակտիվիստներ` թուրքական ռեստորանների և սրճարանների վրա հարձակումների մեղադրանքով: Դեպքը տեղի է ունեցել ազգայնականների չարտոնված երթի ժամանակ, որը շարժվել է Հերոսների հրապարակից դեպի Մարջանիշվիլի մետրոյի կայարան: Երբ երթի մասնակիցները հասել են Ագմաշենեբելի պողոտա, նրանք սկսել են վիրավորել անցորդներին, պայթուցիկ նյութեր նետել սրճարանների և խանութների վրա, վնասել խանութների և ռեստորանների պաստառները: Մասնավորապես, ազգայնականները հարձակվել են թուրքական ռեստորանների վրա՝ «Փառք ազգին, մահ թշնամուն» բացականչություններով: ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ անկարգությունների կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ, քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով (զենքի կամ այլ առարկաների կիրառմամբ), որով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում: Քիչ անց պարզվել էին մանրամասները: Վրաստանում օրեր առաջ նշում էին Սուխումիի անկման օր: Ըստ Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիայի»` Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղկեպսակներ են դրել Վրաստանի միասնության և տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին՝ իրենց ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին: Նույն երեկոյան, սակայն իրադարձությունները սկսել են այլ կերպ զարգանալ։ Մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայի նույն անունը կրող մետրոյի կայարանի դիմաց հավաքվել են վրաց ազգայնական կազմակերպության ներկայացուցիչներ: Մի խումբ դիմակավոր երիտասարդներ հնչեցրել են կոչեր՝ «Աբխազիան Վրաստան է», «Սամաչաբլոն Վրաստան է», «Փա՛ռք Վրաստանին, փա՛ռք հերոսներին», «Կեցցե՛ ազգայնական Վրաստանը առանց լիբերալների», «Կեցցե՛ վրացի Վրաստանը» և այլն։ Ռուսթավելիի մետրոյի կայարանի տարածքից ազգայնականները շարժվել էին դեպի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված Հերոսների հուշարձանի տարածք: Որոշ ժամանակ անց երիտասարդների բազմությունը հայտնվել է Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ տեղակայված են մի շարք թուրքական խանութներ և մեծամասամբ թուրք այցելուներ ունեցող ժամանցի վայրեր: Երիտասարդները հնչեցրել են հայհոյանքներ թուրքերի հասցեին և ըստ ականատեսների՝ կոտրել թուրքական ռեստորանների ապակիները: Ստեղծված իրավիճակում կարճ ժամանակով արգելվել էր երթևեկությունը Աղմաշենեբելի պողոտայում, տարածք էին ժամանել իրավապահ մարմինների հատուկ ջոկատայիններ և շտապօգնության մեքենաներ: Փաստորեն, երթի կազմակերպիչները համախմբվել են գաղափարի շուրջ։ «Վրացական ուժ» կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ. հուլիսի 31-ին։ Ի դեպ, «Վրացական ուժը» նման ակցիաներ անցկացրել էր նաև նախկինում․այս տարվա մայիսին տասը ազգայնականներ ներխուժել էին ու ծեծկռտուք կազմակերպել Թբիլիսում գտնվող «Կիվի» բուսակերների սրճարանում։ Անցյալ տարի օգոստոսի 19-ին, Բաթումի քաղաքի կենտրոնում նրանք անց են կացրել ճանաչողական բնույթի առաջին երթը։ Իսկ անցյալ տարի սեպտեմբերի 27-ին, այս խումբը Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպել էին ջահերով լուռ ակցիա: Այս տարվա մարտի 3-ին, կազմակերպությունը քայլերթ էր կազմակերպել Վրաստանում Գերմանիայի դեսպանատան ուղղությամբ։ Բողոքի ակցիայի նպատակը Սիրիայից և Պաղեստինից Վրաստանում փախստականներ ընդունելու հարցի բարձրացումն էր: Փաստորեն, Վրաստանում մի կողմից կամաց-կամաց ամրապնդվում են ազգայնական տրամադրություններ, մյուս կողմից ակնհայտ է դառնում, որ թուրքական գործոնը բավական ազդեցիկ է դարձել այդ երկրում: Առևտրատնտեսական հարաբերությունների հիմքում Վրաստանում թուրքական ներկայությունն արդեն լրջագույն փաստ է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am