Ոստիկանապետի արտահայտությունը վիրավորական է, առկա է գենդերային խտրականություն. փաստաբան

Դատարանում քննվում է վիրավորանքի, խոսքի ազատության և լրագրողական գործունեության սահմանափակման, գենդերային խտրականության վերաբերյալ հայտնի գործը՝ լրագրողուհին հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի դեմ: Լրագրողների հետ զրույցում հայցվոր Սիրանուշ Պապյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը դժգոհություն հայտնեց դատական գործընթացում հետաձգումներից, որոնց նպատակն, ըստ նրա, մոռացության մատնել այս դատական գործը: Ներկայացուցիչը նշեց, որ լրագրողների դեմ վերջերս բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել և դրանց հետ կապված ուղղակի ներողություններ են եղել: Ըստ փաստաբանի, վիրավորանքի, խոսքի ազատության և լրագրողական գործունեության սահմանափակման, ինչպես նաև գենդերային խտրականության փաստերի ճանաչումը ևս մեկ անգամ հնարավորություն կտա պետական պաշտոնյաներին լինել զգոն, հետևել իրենց վարքագծին, որպեսզի լրագրողների իրավունքները պաշտպանվեն: Փաստաբանը նշեց, որ ոստիկանապետի արտահայտությունը, որն ընկած է հայցի հիմքում, վիրավորական է, առկա է գենդերային խտրականություն, ինչը «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքի խախտում է: «Այս գործն էլ հաստատում է, որ լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, մենք պետք է ունենանք լրագրողական ուժեղ համայնք, որը գիտի իր անելիքը և կարող է ապահովել հասարակության համար իր մեծ նշանակություն ունենալը»,- ասաց Դ.Ասատրյանը: Ըստ փաստաբանի, հայցում իրենք անդրադարձել են նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի ոստիկանապետի բանավոր խոսքում չեն երևացել գրավոր խոսքին բնորոշ չակերտները: Դ.Ասատրյանը գտնում է՝ բացահայտ է, որ դա վիրավորանք է, «մենք տեսնում ենք, որ որևէ չակերտավոր գործողություն չկա, բացարձակ վիրավորում է»: Ոստիականապետի լրագրողին ուղղված «ես էլ Ձեր մեջ կին չեմ տեսնում» արտահայտության վերաբերյալ  պատասխանողի ներկայացուցիչ Տ.Աթանեսյանը նշեց, թե դա եղել է լրագրողի տված հարցերի էությանը և վարքագծին ադեկվատ, համաչափ պատասխան: «Յուրաքանչյուր քաղաքացի այս երկրում ազատ է ինքնուրույն գնահատելու կա՞ն բարեփոխումներ ոստիկանությունում, թե՞ ոչ. մեկը կարող է գնահատել լավ, մեկը կարող է ասել, որ դրանք չկան, դա քաղաքացու իրավունքն է: Բայց երբ որ դու շփվում ես այն պաշտոնատար անձի հետ, որի վրա այդ բարեփոխումների հիմնական պատասխանատվությունն է դրված և հայտարարում ես՝ ո՞ւր է, չենք տեսնում ձեր բարեփոխումները, հասարակությունը չի տեսնում, խոսքից այն կողմ չեք անցնում, գործի չեք անցնում, մերժողական, բացասական արմատով հարց ես ուղղում մարդուն և, մի քանի անգամ, դու կստանաս համաչափ պատասխան, համարժեք պատասխան: Սա է՝ ինչ որ տեղի է ունեցել»,- «Փաստինֆո»-ին ասաց Տիգրան Աթանեսյանը:

Փաստինֆո

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am