Նման դեպքերը վտանգավոր են. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ձգտում է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է Рoliti.co պարբերականին տված հարցազրույցում: «Մեզ համար կարեւոր է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խուսափելու համար այն թյուրիմացություններից ու սխալներից, որոնք կարող են միայն ուժեղացնել լարվածությունը»,- ասել է նա: Թուրքիայի կողմից խոցված ռուսական օդանավի միջադեպի նման դեպքերը «վտանգավոր են, ու մենք պետք է համոզվենք, որ անում ենք հնարավոր ամեն ինչ ապագայում նման բաներից խուսափելու համար», հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք դիտարկում ենք Ռուսաստան –ՆԱՏՕ Խորհրդի անցկացման հնարավորությունը: Կարծում ենք, որ եկել է այն անցկացնելու ժամանակը: Բայց որոշումը դեռ կայացված չէ»,- ասել է նա:
