Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի թիրախ
Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի զինյալների թիրախ, գրում է The Daily Mail-ը: Բրիտանիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Քլայվ Ջոնսոնը նշել է, որ որ ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի դիրքերը Միջերկրական ծովի արևելյան ափին: «Մենք գիտենք նրանց՝ ծովում կոորդինացիայի պլանների մասին, գիտենք, որ նրանք ցանկանում են ստանալ ծովային զենք, որից ինչ-որ ժամանակ ուներ «Ալ-Քաիդան»»,-հայտարարել էր Ջոնսոնը:
