Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը հանդես է եկել զգուշացմամբ, որում Սաուդյան Արաբիայի ռազմանավերից պահանջվել է անցկացվող զորավարժությունների ժամանակ չմոտենալ Իրանի տարածքային ջրերին:
Մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերը սկսել են «Ծոցի վահան-1» մասշտաբային զորավարժությունները, որոնք անցկացվում են Պարսից ծոցում, Օմանոի ծովածոցում ու Հորմուզի նեղուցում:
Նավատորմի զորավարժությունները ղեկավարող Մաջիդ ալ-Կահտանին հայտարարել է, որ զորավարժություններն առնչվում են ռազմածովային գործողության բոլոր տեսակներին՝ ներառյալ ստորջրյա գործողությունները, ականների վերացման մշակումն ու էլեկտրոնային պատերազմը:
Իսլամական հեղափոխության պահակազորի տարածած հայտարարությունում նշված է. «Հայտարարված զորավարժություններին մասնակցող ռազմանավերից ոչ մեկը չպետք է մոտենա Իրանի տարածքային ջրերին և անգամ չպետք է անցնի Իրանի տարածքային ջրերի մոտ գտնվող միջազգային ջրերով»:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից