Բանակը խնդիր, թե՞ լուծում
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին,հայտարարեց. « Պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերը հիմնված են լինելու զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն-գլխավոր հրամանատարի և հանրապետության վարչապետի տեսլականի վրա. այն է՝ բանակաշինությունից անցում կատարել ազգ-բանակ կառուցմանը: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն քաղաքական մարտահրավերները, որոնք առկա են՝ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը: Հետևաբար, պետք է հասկանալ երկու կարևոր գործոն: Առաջինը, պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի մեր բանակը, ինչպես շատ հաճախ ասում են, բացի «ծանր բեռ» լինելուց մեր տնտեսության և պետության համար, դառնա պետության և տնտեսության առաջատարը, շոգեքարշը»,- ընդգծեց նախարարը: Մանրամասնելով ասվածը՝ Վիգեն Սարգգսյանն ընդգծեց՝ դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են զինված ուժերում, այլ ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված ծրագրեր ունենա,այդ դեպքում բանակը իրականում կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում:
