Նոր բան է մտածել
Հյուսիս-հարավի հետ կապված պետք է գնահատենք արդյունավետությունը: Իհարկե, նոր մոտեցումներ կլինեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մոտեցումներ են լինելու Հյուսիս-հարավի հետ կապված: Նախարարը տեղեկացրեց, որ հանդիպել է տաքսիստների հետ, և քննարկվել են տաքսիստների բարձրացրած խնդիրները: Անդրադառնալով հարցին, թե Yandex, GG տաքսիներն աշխատում են առանց լիցենզիայի, այսինքն՝ ավելի մատչելի են, սա խնդիր է դառնում, նախարարն ասաց. «Ես իմ հայտարարությունն արել եմ, որ բոլորին պետք է բերել օրինական դաշտ, որ բոլորը լիցենզավորվեն, իհարկե, կլինեն դժգոհողներ, որովհետև շատերն աշխատում են առանց լիցենզիայի, ու ես այստեղ ձեր աջակցությունն եմ ակնկալում, որովհետև դուք եք ձևավորում հանրային կարծիքը»:
