Հետ վերադարձրեք փողերը
Օրենսդիր-գործադիր մարմինների հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցեր ուղղեց Արդարադատության նախարարին: «Հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը պիտի կայանար, տոմսերը վաճառվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգը չի կայացել, իսկ տոմսերը հետ չեն վերադարձվել: Սա լուրջ խնդիր է և պետք է ընթացք տալ, որովհետև քաղաքացիների իրավունքները պիտի պաշտպանված լինեն»,- ասաց պատգամավորը: Նախարարն ի պատասխան նշեց. որ խնդիրը իրավական կարգավորման կարիք ունի: «Պարտավորությունների չկատարում է եղել, իսկ օրենսգիրքը հստակ նախատեսում է, որ պարտատերը, որը հանձն է առել տոմսերի վաճառք ու դրա դիմաց չի մատուցել պատշաճ ծառայություն, պետք է լինեն իրավական հետևանքներ: Առաջին հերթին պետք է հետ վերադարձվեն գումարները, նույնիսկ կարող է նաև ավել գումար: Իսկ եթե համաձայնության չեն գալիս այս երկու սուբյեկտները, թե ինչ ժամկետում պիտի իրականացվի գումարի վերադարձը, գործում է դատախազության ինստիտուտը»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:
