Ռաբիսի առկայությունը եթերում հնարավոր է կրճատել հասարակության մոտ ընդհանուր մշակութային կրթությունը բարձրացնելու շնորհիվ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ոչ միայն երաժշտության, այլև արվեստի մնացած ճյուղերում մեր ազգային տեսակին ոչ հարիր նման մոտեցումները պետք է իսպառ վերանայել: Այդ խնդիրն ընկած է մշակույթի նախարարության ծրագրերի հիմքում», - նշեց նախարարը: Ըստ նախարարի՝ ժամանցային հաղորդումներն անհրաժեշտ են, բայց կա որակի խնդիր, որը կարելի է վերացնել ճիշտ մշակութային քաղաքականություն վարելու դեպքում:
«Ես և մեր ամբողջ աշխատակազմը աշխատում ենք այն օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք թույլ կտան բացառել տարբեր տեսակի ոտնձգությունները մշակութային արժեքների նկատմամբ», - ասաց Ա.Ամիրյանը:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը