«Սեյրան Մուշեղիչին մի պիտանի տեղ կտանեն». Սեյրան Սարոյան
«Ով ասում ա, թե Վիգենը բանակում չի ծառայել, չարաչար սխալվում ա: Վիգենը իր կարիերան սկսել ա հենց բանակից», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ մեկնաբանելով Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը: Նրա ներկայացմամբ, արտասահմանում ուսանելուց վերադառնալուց հետո Վիգեն Սարգսյանը աշխատել է Պաշտպանության նախարարությունում, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Սարոյանը նշեց, որ նա «լավ նախարար ա եղել» և բանակաշինության մեջ «հզոր մարդ ա եղել»: «Մեր գերագույն գլխավոր հրամանատարը բանակը բոլորիցս լավ գիտի: Չեմ կարող ասել՝ Սեյրան Մուշեղիչին ուր կտանեն, բայց մի պիտանի տեղ կտանեն ու ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք», -ասաց Սեյրան Սարոյանը:
