«Թող մեղքի բաժինը ման գան ուրիշ տեղ». Սուքիաս Ավետիսյան
ԱԺ-ում այսօր ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկումները շարունակվում են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն իր ելույթում, ինչպես նախորդ պատգամավորները, անդրադարձավ հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին՝ ասելով. «Ընտրությունները, իհարկե, իդեալական չեն եղել, կան վերահաշվարկի առիթներ, սակայն կարծում եմ, որ քաղաքական ուժերը ոչ միայն Գյումրիում ու Վանաձորում պետք է ակտիվ լինեն, այլև մյուս համայնքներում. ԸՕ-ով արդեն իսկ հնարավորություն էր տրվել մեր բոլոր կուսակցություններին համայնքի ղեկավարի համար առաջադրել իրենց թեկնածուներին»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե անցկացված ՏԻՄ մեկ-երկուսուկես տոկոս ձայն հավաքածները իրենց անհաջողության մեղքը ուրիշների վրա են գցում. «Թող մեղքի բաժինը ման գան ուրիշ տեղ՝ առաջին հերթին իրենց մեջ. մարդկանց մեջ ամեն ինչ տեսանելի է, ու ամեն ինչ միայն փողոցներում չի արվոմ՝ պետք է գործ անել: Ես հետեւել եմ ԿԸՀ կազմակերպչական աշխատանքներին ու ուզում եմ ասել, որ ամեն ինչ արվել է պատշաճ մակարդակով»:
