Վարդան Հարությունյանը այցելեց ուսումնամարզական համալիրի շինհրապարակ
Վարդան Հարությունյանը այցելեց ուսումնամարզական
համալիրի շինհրապարակ
Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-
Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը այցելել է Ավան
վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող
ուսումնամարզական համալիրի շինհրապարակ:
Վարդան Հարությունյանը շրջել է շինհրապարակում, տեղում
ծանոթացել աշխատանքի ընթացքին, որն իրականացվում է
շինարարական մեծ ծավալով, դիտարկումների արդյունքում
համապատասխան հաձնարարականներ տվել ծրագրի
պատասխանատուներին:
Շինարարությունը, որի հիմնարկեքի արարողությանը
մասնակցել էր նաև «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ
Ալեքսեյ Միլլերը,մեկնարկել է այս տարի:
Համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից
տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ,
դպրոց, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ,
սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձևերի համար
նախատեսված սրահներ:
Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը
կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ
իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:
Այս համալիրը այն խոշոր նախագծերից է, որն իրագործվում է
Հայաստանում «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ՝ «Գազպրոմը՝
երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում և ունի
բացառապես սոցիալական ուղղվածություն և իր
բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը
աննախադեպ է հանրապետությունում
