Ապստամբություն ԿԸՀ-ի վրա՞

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ առաջադրվել էր գործող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Մուկուչյանի թեկնածության շուրջ համաձայնություն են տվել նաեւ պետաիրավականի ընդդիմադիր պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը։ Նոր Սահմանադրությամբ ԿԸՀ նախագահին ու անդամներին ընտրելու է արդեն ԱԺ-ն, իսկ առաջադրումն արվելու է նշված հանձնաժողովի 3/5-րդի կողմից: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով` բոլորը լավ ճանաչում են Տիգրան Մուկուչյանին որպես լավ իրավաբանի, եղել է արդարադատության նախարարի տեղակալ, վարչական դատարանի նախագահ:ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ելույթ ունեցավ ընտրական պրոցեսների նկատմամբ հանրության անվստահության մասին: «Դուք ձեր գործառույթն ազնվորեն մինչև վերջ կատարո՞ւմ եք, արդյո՞ք անկաշկանդ եք գործում, թե՞ Ձեզ վրա կա ազդեցություն: Ի՞նչ եք պատրաստվում անել, որ թուլացնեք Ձեր կախվածությունը իշխանությունից»,- հարցրեց պատգամավորը: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ միակ ճնշումը օրենքով ամրագրված ճնշումներն են, իսկ ինչ վերաբերում է ընտրական պրոցեսների նկատմամբ հանրության անվստահությանը, ԿԸՀ նախագահի թեկնածուն նշեց, որ դրա լավագույն գործիքը լիակատար թափանցիկության ապահովումն է: Ընտրություններում թվային տվյալներն ուղիղ ռեժիմով աղյուսակավորվում են, դրվում կայքում: Մուկուչյանի կարծիքով՝ հանրային վստահությունը վերականգնելու առումով հսկայական աշխատանք է տարվել, և գուցե ավելի հրապարակային պետք է աշխատել: Տիգրան Մուկուչյանին հարց ուղղելով՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հանրության մեջ համատարած կարծիք կա, որ նա ու նրա ղեկավարած հանձնաժողովը ասոցացվում է ընտրակեղծարարության ղեկավարման հետ. «Եւ, ի վերջո, ընտրակեղծիքների վերջնական պատասխանատուն դուք եք: «Սասնա ծռեր» ապստամբության հետ կապված ԲիԲիՍի-ն ՀՀ-ում անցկացրեց կարծիքի ուսումնասիրություն ու չգտավ մեկ հոգու, որ համամիտ չէր Սասնա ծռերի առաջ քաշած պահանջների հետ, այն է՝ մեր երկիրը պետք է մաքրել Սերժ Սարգսյանից ու կեղտից: Մտավախություն չունե՞ք, որ ապստամբությունը, որ ընթացքի մեջ է ու առաջին արարն է ընդամենը ավարտվել ու չկան քաղաքական լուծումներ, մտնելու է մեկ այլ փուլ, ու գալու է ԿԸՀ դուռը:Չե՞ք վախենում արդյոք դրանից ու չունե՞ք մտավախություն, քանի որ ձեզանով է պայմանավորված նաեւ քաղաքական գործընթացները»,- հարցրեց Փոստանջյանը։ Դահլիճում ծիծաղ առաջացավ։ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ներկայացվեցին ընդամենը տեսակետներ, ու քանի որ չկան հարցադրումներ, չի լինի նաեւ պատասխան: 2011 թվականից ԿԸՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց նաեւ Լևոն Զուրաբյանը: Վերջինս հիշեցրեց, որ Տիգրան Մուկուչյանի ղեկավարման տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ ընտրություններ, որոնք, ինչպես ինքը որակեց, «անաստված ձևով» կեղծվել են: «Հիշում եմ, որ 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեին ես՝ որպես «Ոչ»-ի շտաբի պետ, եկել եմ բողոքով ու առնչվել Ձեզ հետ: Մենք Ձեզ ներկայացրեցինք, թե ինչպես է ամբողջ Հայաստանով մեկ կեղծվել հանրաքվեն, թե ինչպիսի հակասություններ են առաջացել ժողովրդագրական տվյալների և ձեր կողմից բերված տվյալների միջև, բերեցինք տեսանյութեր և այլն: Մենք պահանջեցինք, որ պատահականության սկզբունքով 5 տեղամասերում վերահաշվարկ իրականացնենք, իսկ Դուք մերժեցիք՝ ասելով, որ նման հնարավորություն չունեք»,- ասաց Զուրաբյանը: Տիգրան Մուկուչյանը նախ չհամաձայնեց Զուրաբյանի՝ ընտրություններին տրված գնահատականների հետ և այն սուբյեկտիվ դիրքորոշում որակեց: ՀԱԿ խմբացության քարտուղար Արամ Մանուկյանն էլ, խոսելով Վանաձորում անցկացված ՏԻՄ ընտրություներից, նշեց, որ կաշառքներն էլ են ցածր մակարդակի իջել՝ դարձել են նվաստացուցիչ. «Բաժանում են բաղնիքում լողնալու տոմսեր, թեյի տուփեր, հազար դրամանոց ակնոցներ»:Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններին որպես վստահված անձ է մասնակցել. «Եվս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ ԿԸՀ դերն ու նշանակությունը չափազանցված ու չհասկացված է: ՀՀ-ում կա ազդեցիկ ընտրական մի ինստիտուտ, որի մասին չեն բարձրաձայնում՝ դրանք հարյուրապտերի ու հազարապետերի ինստիտուտն է, որոնք իրենց թաղերում ու շենքերում ամենամեծ ազդեցությունն ունեն, քան ցանկացած քաղաքական ուժ կամ իշխանավոր: Նրանք միջնորդի դերակատարում են ստանձնում ընտրողի եւ իշխանության միջեւ, տարբեր՝ նյութական կամ ոչ նյութական ծառայություններ մատուցում»: Կասկած չկա, որ խորհրդարանի մեծամասնությունը կհաստատի Մուկուչյանի եւ ԿԸՀ մյուս անդամներին, որոնք վեց տարի շարունակ կրկին կծառայեն իշխանություններին։
Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու.
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am