Մինչ նախարար աշխատելը, մարդն այլ է, նախարար դառնալուց հետո` այլ.Է.Միլիտոնյան՝Արմեն Ամիրյանի մասին
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` խոսելով մշակույթի նախարարի փոփոխության մասին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց. «Հավատանք, որ պետք է լավ լինի, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն հույս է ծնում: Մշակույթի նորանշանակ նախարարը` Արմեն Ամիրյանը, որոշակիորեն ծանոթ է գրական և երաժշտական, ինչպես նաև այլ ժանրերում տեղի ունեցող անցուդարձին, և հույս կա, որ ճիշտ ուղղության վրա կդնի մշակութային քաղաքականությունը: Սակայն իմ կյանքի փորձը փաստում է նաև, որ, մինչ նախարար աշխատելը, մարդն այլ է, նախարար դառնալուց հետո` այլ: Ամիրյանը հիմա պետք է ռեալ մեր ժողովրդի իրավիճակը գնահատի և, ըստ այդմ, որոշի` մշակույթի որ ճյուղերի վրա պետք է շեշտը դրվի: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ են մշակութաիմաց աշխատողներ, որոնք գիտեն` ինչ պետք է անեն, այլ ոչ թե զուտ կատարողներ լինեն: Մշակույթը մի ասպարեզ է, որտեղ անհատները մեծ դեր են կատարում»,- ասաց Միլիտոնյանը:
