Խաչիկ Ասրյան. «Ուսուցիչն ազգային արժեք է»
Ազնվամեծա՛ր մանկավարժներ, Ձեր արարչատու և սերնդապաշտ օրվա կապակցությամբ «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդիանդամների և անձամբ իմ անունից լիաբուռն ու ջերմաշունչ շնորհավորանքներսեմ հղում ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, սերնդի զարկերակը ճիշտ և ամուրպահելու ազգային նպատակասլացություն, արդարության և ճշմարտությանսերմնացանի վարպետություն, ձեր իմաստնությունը ապագայի խոսնակներինկտակելու ինքնաբուխ նվիրում: Սուրբ է ձեր գործը, քանզի Աստված է ամենամեծ ուսուցիչը և մերիմաստուն նախնիները ուսուցիչներին դասել են աստվածների շարքը՝ հաճախսրբատեղի դարձնելով նրանց ննջավայրը, ինչպես պատմության քառուղիներիցհայոց ոսկեղենիկ այբուբենը բազում տառապանքներով մեր մատյաններին պահ տված մեր մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: Դուք տերն ու կրողն եք անցյալի մեր հոգևոր մեծ ժառանգության: Ձեր հերոսական պայքարի շնորհիվ է հայոց ազգը պահել իր ոգու արիությունն ուդիմադրել դարերի փորձությանը: Ուղիղ քառորդ դար է, որ մենք` հայերս, մեծ և հզոր քրիստոնյա Հայաստանենք կերտում, և թող երբեք չմարի ձեր ցանկությունը` ձեր սաներին տեսնելուհայրենատեր ու հայրենապաշտ, արդարամիտ ու օրինապահ, ճշտախոս ուազնիվ քաղաքացի: Ես հաստատապես հայտարարում եմ. «Ուսուցիչն ազգայինարժեք է»: Հայն ունի երկու հավատք` Աստված և Հայաստան ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում և ուղեղներում, հայաստանապա՛շտ մանկավարժներ: Խորին հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրականհասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան
