«Ուզում է` եղբայրս լինի, պետք է պատասխանատվության ենթարկվի». Շարմազանովը`Փելեշյանի հետ քավոր-սանիկական կապերի մասին
Փելեշյանի՝ Գրիգորյանին ծեծի ենթարկելու դեպքի առիթով քննչական հետաքննություն է ընթանում, որոնողական գործողություններն իրականացվել են,այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՝նաև տեղեկացնելով,որ Արկադի Փելեշյանի երեխաներն Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկներն են: «Իրավապահներն իրականացնում են իրենց գործառույթները: Ես երբեք չեմ միջամտել, չեմ միջամտելու իրավապահների գործունեությանը: Եթե պարզվի նման բան տեղի է ունեցել է, ուզում է` եղբայրս լինի, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց նա՝ հավելելով, որ նման երևույթները միշտ դատապարտել է: «Կա անմեղության կանխավարկած, բայց եթե պարզվի, որ մեղավոր է պետք է պատասխանատվության ենթարկվի:Դա իմ գործն է` ճշտել եմ, թե` ոչ: Ես ասացի դեպքը դատապարտելի է, խնդիրը իրավապահների հսկողության ոլորտում է: Կարևոր չէ, թե ով է նման բան կատարել՝ իմ սանիկը, եղբորս սանիկը, թե` իմ հարազատ եղբայրը, դա դատապարտելի է, ինձ համար եզրույթներ կան, որոնք դատապարտելի են»,ասաց նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Փելեշյանն ասել է, թե Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահը ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել:
