Դպրոցներում դասերը կսկսվեն, բայց...
Փետրվարի մեկից հանրապետության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կբացեն իրենց դռները երեխաների առջեւ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը տեղեկացրեց, որ դպրոցներում էլ ժամանակավորապես չեն պարապի «Ֆիզիկական կուլտուրա» առարկան եւ բուֆետները եւս չեն գործի: Նա ծնողներին խորհուրդ տվեց նույնիսկ հիվանդության թեթեւ նախանշաններ ունեցող երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ: «Չնայած հասկանում ենք, որ դա բավականին ռիսկային է եւ համատեղ աշխատանք պետք է տանենք, որ երկրորդ ալիքը չունենանք: Պետք է պահպանենք լիարժեք ջերմային ռեժիմը: Դպրոցներում եւ մանկապարտեզներում արդեն սկսվել է ջերմային մոնիտորինգը»,- հայտարարեց Արտավազդ Վանյանը:
