Սուրիկ Խաչատյանի կյանքն էլ կերաք էնքան, մինչեւ ինֆակտը տվեց, հազիվ փրկեցինք.Սեյրան Սարոյան

Լրագրողների հետ զրույցում գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը անդրադարձավ  պաշտպանության ոլորտի կադրային փոփոխություններին, Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությանը և նրան ԱԱԽ քարտուղար նշանակելու փաստին: « Փոփոխություններ միշտ էլ պետք է լինեն: Մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել, պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել, բայց երկար տարի որ մի մարդ մի տեղ մնում է, իր թերություններն էլ աչքին չի գալիս», – անդրադառնալով Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանն ասաց Սեյրան Սարոյանը: «Նախագահ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին ավելի լավ պաշտոնի կտանի:Չգիտեմ ուր կտանի, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք», – ասաց նա: Անդրադառնալով խոսակցություններին, թե պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Սեյրան Սարոյանը նշեց. «Նման բան ասողները չարաչար սխալվում են:Վիգենն իր կարիերան սկսել է հենց բանակից: Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակին տղեն: Նա շատ լավ է պատկերացնում բանակը», – ասաց նա: Դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովի և նրա որդիների անունները ուղեկցվել են կրիմինալ և կոռուպցիոն պատմություններով, Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Խաչատուրովի որդին`Գրիշան շատ լավ տղա ա, շատ լավ ծառայող տղա ա, շատ պինդ, ձիգ զինվորական տղա ա, Խաչատուրովի խաթր չեն նշանակել, արժանի տղա ա որպես զինվորական, որ նշանակվի էդ պաշտոնին, իսկ Խաչատուրովն էլ գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ տղայա կարա աշխատի»: Էդվարդ Նալբանդյանին վերանշանակելու հետ կապված հասարակական դժգոհություններին մասին ասաց. «Ա լավ էլի, մեր արտաքին գործերի նախարարը լավն ա»: Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանակության մասին էլ ասաց. « «Իմ ընգեներն են»: Դիտարկմանը, որ նրանք էլ էին կոռուպցիայի մեջ թաթախված այսպես արձագանքեց. «Պահ-պահ, հենց գործից հելան արդեն կաշառակեր են: Սուրիկ Խաչատյանի կյանքն էլ կերաք էնքան, մինչեւ ինֆակտը տվեց, հազիվ փրկեցինք»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am