«Ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա». Սեյրան Սարոյանը՝ «Իսկանդերի» մասին
Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդերի» վերաբերյալ ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին: հայտարարեց, թե դրանք Հայաստանինն են ու, եթե դրանից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց չեն վախենա, ավելին, ուրիշ «զապաս» զենքեր էլ կան Հայոց բանակում. ««Իսկանդերը» մերն ա, բա հո ձրի չի՞, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա… Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովշիկներն են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալը՝ ուրիշ բան»: « Փոփոխություններ միշտ էլ պետք է լինեն: Մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել, պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել, բայց երկար տարի որ մի մարդ մի տեղ մնում է, իր թերություններն էլ աչքին չի գալիս», – ասաց Սեյրան Սարոյանը՝անդրադառնալով Սեյրան Օհանյանի պաշտոնանկության հարցին: «Նախագահ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին ավելի լավ պաշտոնի կտանի:Չգիտեմ ուր կտանի, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք», – ասաց նա: Անդրադառնալով խոսակցություններին, թե պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Սեյրան Սարոյանը նշեց. «Նման բան ասողները չարաչար սխալվում են:Վիգենն իր կարիերան սկսել է հենց բանակից: Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակին տղեն: Նա շատ լավ է պատկերացնում բանակը», – ասաց նա:
