Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ. Սեյրան Սարոյան
« Փոփոխություններ միշտ էլ պետք է լինեն: Մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել, պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել, բայց երկար տարի որ մի մարդ մի տեղ մնում է, իր թերություններն էլ աչքին չի գալիս», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Նախագահ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին ավելի լավ պաշտոնի կտանի:Չգիտեմ ուր կտանի, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք», - ասաց նա: Անդրադառնալով խոսակցություններին, թե պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Սեյրան Սարոյանը նշեց. «Նման բան ասողները չարաչար սխալվում են:Վիգենն իր կարիերան սկսել է հենց բանակից: Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակին տղեն: Նա շատ լավ է պատկերացնում բանակը», - ասաց նա:
