Նպաստառուներին համոզել են, թե մամուլի հրապարակումների պատճառով նպաստը կտրվել է, և կվերականգնվի, եթե վերընտրվի գործող գյուղապետը
«Շիրակի մարզի Սարատակ գյուղն ու գյուղապետը վերջին ամիսների ընթացքում հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում։ «Չի»–ն բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել՝ կապված այս համայնքում կատարվող գործընթացների հետ։ Տեղեկացնենք, որ այս համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանը, որի որդին ընտրությունների նախաշեմին ծեծի էր ենթարկել թոշակառու համագյուղացուն։ Ավելին՝ «ՉԻ»–ն անդրադարձել է նաև այս համայնքի ուռճացված ընտրացուցակների ու նպաստառուների կեղծ հասցեների խնդրին։ Կեղծ նպաստ ստացող ընտանիքների թիվը գյուղում գրեթե ութ տասնյակ է: «ՉԻ» տեղեկություններով՝ ընտրությունների նախորդ օրերինԱրթիկի սոցիալական ծառայության պետը եղել է գյուղում, շրջել նպաստառուների տները, այնուհետև զանգել ու կարգադրել, որպեսզի քվեարկեն իր ասածով, եթե ոչ՝ ուրեմն նպաստ չեն ստանա։ Ի դեպ՝ որոշներին էլ համոզել են, թե մամուլի հրապարակումների պատճառով նպաստը կտրվել է, և կվերականգնվի, եթե վերընտրվի գործող գյուղապետը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
