Մոլորյալի «տրամաբանություն»

Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի ելույթը, որը լեցուն էր կոպիտ արտահայտություններով եւ վիրավորանքներով։ Շատերը զվարճանում են, հրճվում են նման արտահայտություններից, մեջբերումներ են անում, բացականչում են՝ «ախ, ինչպես այս մեկն այն մեկին փչացրեց»։ Իսկ ես միայն ցավ եմ ապրում՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով սխալ, ով է առաջինը սկսել եւ այլն։ Ես ցավում եմ նախեւառաջ այդ բառապաշարով խոսացողի եւ ապա՝ բոլորիս համար, որ ստիպված ենք այդ ամենը լսել եւ երբեմն քննարկել։ Ինձ ցավ է պատճառում, որ մարդիկ այդքան կենտրոնացած են իրենց անձի, իրենց «էգո»-ի վրա, որ չեն կարող ըմբոշխնել կյանքն իր ողջ բազմազանությամբ։ Նրանք մտածում են՝ այ, հիմա ես այնպիսի շշպռող, խայթող բան կասեմ կամ կգրեմ, որ դա կոչնչացնի իմ «դուշմանին»,. եւ բոլորը կհասկանան, թե որքան լավն եմ ես, եւ որքան ստոր է այդ «դուշմանը»։ «Ես կհաղթեմ, կոչնչացնեմ, կստորացնեմ նրան՝ այնպես, որ նա այլեւս չի կարողանա ձայն հանել»,- այդպիսին է այդ մոլորյալների «տրամաբանությունը»։ Այդպես իրականում չի լինում. որպես կանոն, դիմացինդ նույնպես ցանկանում է «իրեն նեղացնողին» ոչնչացնել, վրեժ լուծել եւ այլն, ու այդ պայքարն ավարտվում է ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակով, այլ «մարտական ոչ-ոքի»-ով։ Հավատացեք, ցանկացած գործ, որն արվում է սեփական կարեւորությունն ընդգծելու համար, դատապարտված է անհաջողության։ Ոչ միայն գործ, այլեւ ցանկացած գրված կամ արտասանած բառ։ Երբ հայտնի գրող-հրապարակախոսն ասում է՝ «ես դեռեւս 19.. թվականին ասում էի… », ինձ այլեւս չի հետաքրքրում, թե ինչ էր նա ասում, որովհետեւ այս նախադասության մեջ կարեւորը «ես»–ն է, մնացածը որեւէ նշանակություն չունի։ Երբ պատգամավորն ասում է՝ «ես այն քաղաքական գործիչն եմ, որը…», այլեւս էական չէ, թե ինչ է նա արել, որովհետեւ եթե արել է եւ նման տոնով խոսում է դրա մասին, ուրեմն արել է ոչ թե մարդկանց օգուտ բերելու նպատակով, այլ ընդամենը դրա մասին խոսելու համար։ Երբ քաղաքական գործիչն ասում է` «Ես այնքան կարեւոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որեւէ վատություն անելն է», դա նշանակում է. որ նա այնքան էլ կարեւոր չէ՝ հակառակ դեպքում դրա մասին չէր խոսի։ Բայց եթե ես ինձ այդքան կարեւորում եմ, ապա պարտք եմ համարում աջից ու ձախից հարձակվող «դուշմաններից» պաշտպանվել՝ նրանց շեշտակի հարվածներ եւ հակահարվածներ հասցնելով։ Միայն թե հարց է առաջանում՝ արժե՝ արդյոք դրա վրա կյանք ծախսել։ Արամ Աբրահամյան  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am