Վիգեն Սարգսյանը պետք է տեղ հասցնի վերջին լուման

Հայկական Ժամանակը գրում է. Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատվեց անսպասելի-սպասված իրդարձություն։ Սպասված, որովհետեւ նշանակումից օրեր առաջ մամուլում գրվեց, որ նման բան է լինելու։ Անսպասելի, որովհետեւ Վիգեն Սարգսյանը ռազմական ոլորտից հեռու կադր է եւ պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման նշանակումը ահագին տարօրինակ է։ Աերժ Սարգսյանը, սակայն, չափազանց լուրջ է վերաբերվում իր հռչակած բարեփոխումներին եւ այնքան է խորացել, որ որոշել է համատեղել պատերազմական դրությունը քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգի հետ, երբ պաշտպանության նախարար են նշանակում դիվանագետներին։ Նախօրեին ՊՆ-ում ներկայացնելով նոր նախարարին եւ գլխավոր շտաբի պետին, Սարգսյանը հետեւյալ կերպ է բացատրել իր որոշումը. «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը։ Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը. գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված աժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության աղղությամբ (…) Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք Է հատացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը։ Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»։ Այլ կերպ ասած Վիգեն Սարգսյանը բանակին շրջապատող խնդիրներով է միայն զբաղվելու։ Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն Է իրականացնելու։ Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս Է ստանում, ինչը ենթադրում Է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի եւ Մովսես Հակոբյանի միջեւ չեն լինելու։ Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի սուբորդինացիան թերեւս ամենամեծ խնդիրն Է, որ հետապնդել Է Աեյրան Օհանյանին իր պաշտոնավարման տարիներին։ Նա այդպես էլ չկարողացավ լուծել այդ խնդիրը։ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը գործում Էր «պետություն պետության ներսում» տրամաբանությամբ, չենթարկվելով իր անմիջական ղեկավարին՝ նախարարին։ Ընդհանրապես Խաչատուրովը համարվում է մարդ, որը երկար տարիներ կանգնած էր բանակի կոկորդին։ Վերոնշյալ դասավորվածությամբ միաժամանակ մի քանի խնդիր է լուծվել՝ 1. նախարարի եւ շտաբի պետի հարաբերությունների խնդիրը (Խաչատուրովն այնպիսի ժառանգություն է թողել համակարգում, որ ով էլ նշանակվեր ԳՇ պետ, կամ միանգամից, կամ ժամանակի ընթացքում վերածվելու էր նոր Խաչատուրովի), 2. Յուրի Խաչատուրովի «արժանապատիվ» հեռացումը բանակից։ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր եւ կարող էր այդպես էլ մնալ, ու ոչ ոք չէր նկատում այդ բացը։ Բայց այդ պաշտոնը փաստորեն ի վերջո ծառայեց իր բուն նպատակին՚ազգային անվտանգությանն առնչվող կարետր հարց լուծեց։ Ապրիլյան պատերազմի օրերին ապացուցվեց, որ բանակում տիրող կոռուպցիայի մասին հայտարարությունները առավել քան հիմնավոր են։ Դժբախտաբար, այդ ապացույցի դիմաց ՀՀ-ն շատ մեծ գին վճարեց։ Եվ հիմա Սերժ Սարգսյանի գործողությունների տրամաբանությամբ Վիգեն Սարգսյանը, որպես ազնիվ պաշտոնյա, պետք է ՊՆ խողովակները մաքրի այնպես, որ բանակին հատկացվող վերջին լուման հասնի բանակին։ Որքանով կստացվի ժամանակը ցույց կտա։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am