Պերմյակովը միայնակ չի կատարել սպանությունները.Ավետիսյանների դուստր
Վալերի Պերմյակովի գործով դատավարությանը դատարանը լսել է Ավետիսյանների հարազատների ցուցմունքները։ Հարազատների առողջական վիճակը վատացել է, ինչից հետո դատարանը որոշում է ընդունել հրապարակել Լուսինե Ավետիսյանի նախաքննական ցուցմունքները,որում նշել է, որ Պերմյակովին չի ճանաչում, ռուսական զորամասի հետ իրենց ընտանիքը որեւէ կապ չի ունեցելև որ Պերմյակովը միայնակ չի կատարել սպանությունները: Դատարանում այնուհետեւ հրապարակվել են Լուսինեի ամուսնու՝ Իգոր Ադամյանի եւ Ավետիսյանների մյուս դստեր՝ Անահիտ Կոշտոյանի նախաքննական ցուցմունքները: Ավետիսյանների բակում բնակվող Կարինե Ավետիսյանը պնդել է, որ որեւէ կրակոցի ձայն չի լսել։ «Ինձ թվացել է, որ առավոտյան 6.20-ին երկրաշարժ է տեղի ունենում եւ արթնացել եմ այդ ձայնից»,- ասել է Ավետիսյանների հարեւանը,որն ի դեպ, նրա ցուցմունքը համոզիչ չի եղել Ավետիսյանների փաստաբանների համար:
