ՊԵԿ-ում տարակուսած են. Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը փոշմանե՞լ են

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին համառ լուրեր տարածվեցին մամուլում, թե ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարական է տվել։ Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնին տեսնում է իր հավատարիմ մարդուն, ըստ հավաստի տեղեկությունների՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախագահ, իր նախկին տեղակալ եւ երկարամյա ընկեր Վարդան Հարությունյանին։ ՊԵԿ համակարգում խոսում էին, որ թեեւ Հովսեփյանն ընդամենը 7 ամիս է աշխատել, եւ նրա աշխատանքի արդյունքները դեռ այնքան էլ չեն երեւացել, որ հնարավոր լինի գլոբալ հետեւություններ անել, սակայն հարկային, մաքսային ոլորտներում փոփոխությունները նկատելի են՝ բացահայտ կոռուպցիան վերացել է, խոշոր բիզնեսի հարկային վճարումներն ավելացել են, սահմանին բիզնեսի առաջ հարուցվող խոչընդոտները՝ նվազել։ Ճիշտ է՝ հարկային մուտքերը գրեթե համարժեք են 2015-ի մուտքերին, եւ մուտքերի պլանները չեն կատարվում, բայց դա առավելապես պայմանավորված է տնտեսության վիճակով։ Ամեն դեպքում, ՊԵԿ-ում տարակուսած են Հովսեփյանի պաշտոնանկության մասին լուրերից եւ կարծում են, որ վերջինիս պետք է հնարավորություն տալ աշխատելու։ Մանավանդ՝ նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետը Սերժ Սարգսյանին անվերապահորեն նվիրված անձանց թվին է պատկանում եւ «կաշվից դուրս» է գալիս նախագահին գոհացնելու համար։ ՊԵԿ-ում չեն հասկանում, թե ինչու Կարեն Կարապետյանը չի վստահում նրան՝ ի՞նչ հանձնարարական է իջեցրել, որ Հովսեփյանը չի կատարել։ Եվ ինչո՞վ է համոզված, որ այդ խնդիրներից Վարդան Հարությունյանն ավելի լավ է գլուխ հանելու։ Թերեւս այս կասկածներն ու խոսակցությունները հասել են նաեւ վարչապետին եւ նախագահին․ մենք տեղեկացանք, որ երեկ կասեցվել է հրաժարականի գործընթացը, եւ հնարավոր է Հովսեփյանը մնա։ Դա վերջնականապես պարզ կլինի մինչեւ շաբաթվա վերջ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am