Ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել
3AW ռադիոկայանը հայտնում է,որ Ավստրալիայի հարավ-արևելքում կործանվել է թեթևշարժիչանի ինքնաթիռ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, Ինքնաթիռն ընկել է ծովը՝ Վիկտորյա նահանգի Բարվոն-Հեդս բնակավայրի մոտ: Դեպքի վայր են ուղևորվել առափնյա երկու նավեր ու բժշկական ուղղաթիռներ: Զոհերի թիվը պաշտոնապես չի հաստատվել: Ականատեսները հաղորդում են դեպքի վայրում վատ տեսանելիության մասին:
