ԱՄՆ-ն դաժան պատերազմ է սանձազերծում. Բաշար Ասադ
Միացյալ նահանգների նպատակը այլ երկրների նկատմամբ ղեկավարման լծակների ձեռքբերումն է և այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ը պատրաստ է անգամ պատերազմելու, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ սիրիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: «ԱՄՆ-ը պատերազմ է սանձազերծում՝ նպատակ ունենալով հաստատել իր հեգեմոնիան ամբողջ աշխարհում և հարվածներ է հասցնում այն երկրներին, որոնք դիմադրում են այդ նպատակի իրագործմանը»,- ասել է Ասադը: Հիշեցնենք, որ նախօրյակին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցման մասին: Մոսկվան դա գնահատել էր որպես Վաշինգտոնի կողմից ստանձնած պարտավորություններից հրաժարում: Բաշար Ասադի կարծիքով՝ Վաշինգտոնի այդ կեցվածքն իրենց վրա արդեն զգացել են Իրանը և Սիրիան:
