Ստամբուլում ոստիկանական գործողություններ են իրականացվել թուրքական «Hayatın Sesi» և «İMC» հեռուստաընկերություններում: Ինչպես հաղորդում է թուրքական «Bursahakimiyet» լրատվական կայքը, ոստիկանները մուտք են գործել «Hayatın Sesi»-ի շենք և դադարեցրել եթերը, ապա՝ կապարակնքել եթերի հեռարձակման սենյակը:
Դրանից հետո ոստիկանական ստորաբաժանումները շարժվել են դեպի «İMC» հեռուստաընկերություն, որը, ըստ թուրքական աղբյուրի, մեղադրվում է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) լրատվական օրգանը լինելու մեջ: Ի պատասխան դրան՝ «İMC»-ի աշխատողները հեռուստաընկերության ուղղիղ եթերում ընդդիմացել են և փորձել խոչըդոտել ոստիկանության գործողություններին:
«CNNTurk» լրատվական ծառայությունը նշում է, որ «İMC»-ի աշխատակիցները, դիմադրություն ցույց տալով ոստիկաններին, իրենց ձեռքերում պահել են «Ազատ մամուլը չի կարող լռել», «Մի լռիր, ճչա, ազատ մամուլը իրավունք է» գրություններով պաստառներ: Ի վերջո, ոստիկանության ճնշման ներքո հեռուստալիքի հեռարձակումը դադարեցվել է:
Առավել մանրամասն՝ ermenihaber-ում
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից