Ահաբեկչություն՝ մզկիթներից մեկում
Reuters-ը՝ հղում կատարելով al-Arabiya հեռուստաալիքին: հայտնում է,որ նվազագույնը 3 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Մախասեն քաղաքի Ալ-Ախսա շրջանի մզկիթում իրականացված ահաբեկչության հետևանքով: Ինչպես հայտնում են ականատեսները, մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրաձգությունը: Նշվում է, որ իրավապահները հրաձգության մեջ են մտել 5 ահաբեկիչների հետ:
