Քմահաճույքով

  • Երեկ,ի թիվս այլ կարևոր կադրային փոփոխությունների հայտնի դարձավ,
    որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների
    կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս հրաժարականը
    բավականին անսպասելի էր: Բացի այն, որ մեր հավաստի տեղեկություններով,
    օրերս Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբոր և Սերժ Սարգսյանի միջև ՊԵԿ
    նախագահի հետագա պաշտոնավարման հարցը քննարկվել էր և ձեռք էր
    բերվել համաձայնություն, բացի այն, որ ընդամենը տասներկու օր առաջ ՀՀԿ
    խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակավ գովում էր Հովսեփյանի
    աշխատանքը և հայտարարում, թե <<ամեն ինչ անելու ենք, որ նրա
    սկզբունքային քաղաքականությունն այս ոլորտում շարունակվի>>,
    իրականում ՊԵԿ նախագահի աշխատանքից դժգոհելու առիթ չկար: Ավելին
    հենց Հովսեփյանն էր այն առաջին ՊԵԿ նախագահը, որին աշխատակազմին
    ներկայացրեց անձամբ Սերժ Սարգսյանը՝ բավականին լուրջ վստահության քվե
    տալով վերջինիս:
    Արդ՝ ինչպես պատահեց, որ մարդուն, ում ընդամենը յոթ ամիս առաջ Սերժ
    Սարգսյանը հրապարակավ վստահեց, իր իսկ ձևակերպմամբ, մեր երկրի
    ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, ում աշխատանքից
    հետագա ամիսներին մի քանի անգամ հրապարակավ հայտնեց իր
    գոհունակությունը, հիմա առանց որևէ հստակ բացատրության հեռացնում է
    համակարգից:
    Եթե Հ. Հովսեփյանը լավ չէր աշխատել, այդ դեպքում ինչու էր Սերժ Սարգսյանը
    հրճվանքով նշում, որ օրինակ, ապրիլին եղել է 100 միլիարդ դրամի
    հավաքագրում, մի ցուցանիշ, որն ըստ նրա՝ աննախադեպ է: Հովսեփյանի
    կողմից մաքսակետերում կատարված նկատելի փոփոխությունների մասին էին
    փաստում նաև տարբեր գործարարներ և անգամ շարքային քաղաքացիներ:
    Եվ ուրեմն, եթե նա ազնիվ էր (ինչպես պնդում էր նույն Շարմազանովը՝ ասելով,
    որ Հովսեփյանը ոչինչ չի ներկրում Հայաստան և չի արտահանում, չունի
    այստեղ շահեր և հնարավորություն է տալիս ազատ մրցակցելու), եթե նրա
    աշխատանքի արդյունքներից գոհ էր Սերժ Սարգսյանը, և եթե նա անում էր
    հնարավորը՝ իր ղեկավարած կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ
    դարձնելու համար, ինչպես կարելի է նրան << զոհաբերել>> հանուն Կարեն
    Կարապետյանի քմահաճույքի:
  • Իսկ եթե դա այդպես չէր, ապա սպասում ենք իշխանությունների
    պարզաբանումներին, թե ինչում էր ձախողել Հովսեփյանը:
    Ի վերջո, սեփական թիմի անդամներին իրավիճակային քաղաքական շահերին
    զոհաբերելու՝ Սերժ Սարգսյանի հենց այս գործելաոճն է պատճառը, որ նա
    վերջնարդյունքում մնաց մոսկվայաբնակ կադրերի հույսի:
    Նյութի աղբյուրը՝ «Ժողովուրդ» օրաթերթ:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am