Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին. Թուրքիայի դեսպան
APA գործակալությունը հայտնում է,որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը հայտնել է,որ Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: «Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցել ցանկացած ոլորտում: Ադրբեջանը ներկայում ուժեղացնում է իր երկրի պաշտպանությունը, ու մենք նրան դրանում աջակցություն կցուցաբերենք»,- հայտարարել է Ջոշկունը: Դեսպանը հայտարարել է, որ քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հաղթանակել միջազգային իրավունքը, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա: «Հարկավոր է ուշադիր ու զգույշ լինել այն ուժերի նկատմամբ, որոնք կարող են վնասել երկու երկրների կապերին»,հայտնել է նա:
