Բաց նամակ՝ վարչապետին

Մեծարգո վարչապետ, Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք, մեկ միլիոն ԱՄՆ դոլլար արժեքով և անվտանգ քիմիկատների կառավարում լայնածավալ ծրագրի ենթաբաղադրիչ հանդիսացող, ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական ախտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում ծրագրի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզում առկա պահեստային տարածքի վերակառուցման հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն: Ըստ ներկայացված նյութի տարածքը պետք է ծառայի, որպես միջանկյալ պահոց` Նուբարաշենից և այլ տեղամասերից հեռացված բարձր կոնցենտրացիայի ԿՕԱ պեստիցիդների և ԿՕԱ-ներով աղտոտված հողերի համար, նպատակ ունենալով կիրառել բնապահպանական տեսանկյունից անվտանգ եղանակեր դրանց ոչնչացման և արտահանման համար: • Ըստ ծրագրի դրա հիմնական նպատակը այն ենթակառուցվածքի ստեղծումն է, որը թույլ կտա Հայաստանում ներդնել վտանգավոր թափոնների (ՎԹ) ախտազերծման և հողերի վերականգման տեխնոլոգիաներ: Առանց մանրամասնելու ծրագրի տեխնիկական առաջադրանքը, գտնում ենք, որ ծրագիրը շինծու և արհեստածին է, քանի որ Հայաստանը չունի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական ախտոտիչների այնպիսի մնացորդային քանակներ, որի համար անհրաժեշտ է ստեղծել պահեստավորման նոր ենթակառուցվածք: Ծրագրում չի նշված թե Հայաստանի Հանրապետության, որ տարածքներում են առկա ենթադրայլ 24 ժամկետանց պեստիցիդային պահեստները: • Ընտրված տեղամասը ՀՀ Կոտայքի մարզի Մ4 ստրատեգիական ավտոմայրուղու և Սևան-Հրազդան ջրատարի հարակից, 17 հեկտար մակերեսով, այն տարածքն է, որը հանդիսանում է Սևանից ներծծվող ստորերկրյա ջրերի այն հորիզոների տարածք, որոնք սնում են Աբովյան, Գառնի հասնող և Երևանը խմելու ջրով ապահովող աղբյուրները: Գտնում ենք, որ անթույլատրելի է նախատեսել որևէ վտանգավոր նյութեր պարունակող ենթակառուցվածքի՝ առավել ևս վտանգավոր թափոնների վնասազերծման տեխնոլոգիական բազայի ստեղծումը: Այս գաղափարը հղի է ապագայում Հայաստանը դարձնել վտանգավոր կայուն օրգանակ ախտոտիչների թափոնների տեղադրման և վերամշակման վայր: Տեղին է նշել նաև, որ ընտրված տարածքը Հայաստանի Հսնրապետության կենտրոնում գտնվող սակավաչափ սևահողային տարածք է` որը խիստ անհրաժեշտ է գուղատնտեսության համար: • Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և ռազմավարական անվտանգության ապահովման տրամաբանությունից ելնելով պետք է զարգանա դեպի մաքուր տեխնոլոգիաներ՝ այլ ոչ թե ստեղծի պատերազմի մեջ գտնվող երկրի համար ռազմավարական տեսակետից վտանգ ներկայացնող ևս մեկ օբյեկտ: Հաշվի առնելով վերը նշվածը հայտնում ենք` մեր մտահոգությունը Հայաստանի կենտրոնում ստեղծվելիք վտանգավոր թափոների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ և տեսնում ենք լուրջ խնդիրներ` թե բնապահպանական, և թե ռազմավարական տեսանկյուններից: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մարդկային բավարար ռեսուրսներ ու բարձր տեխնոլոգիաներ, ինչպես նաև զարգած գյուղատնտեսություն ունենալու և տուրիզմը զարգացնելու հեռանկարներ: Մեծարգո վարչապետ Պահանջում և խնդրում ենք շրջանառությունից հանել ծրագիրը և մեզ ընդունել՝ խնդիրը Ձեզ հետ հանգամանորեն քնարկելու համար: Հարգանքով՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյան «Էկո ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրելյան «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյան «Դալմա-Սոնա հիմնադրամ» Ռուզաննա Ղազարյան «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ, «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյան Համահայկական բնապահպանկան Ճակատ քաղաքացիական նախաձեռնություն Լ.Գալստյան «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի անդամ Կարինե Փանոսյան «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիքորյան «Բիոսոֆիա»ՀԿ-ի նախագահ Գ.Պետրոսյան «Civilvoice» ՀԿ-ի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյան Նախաձեռնության համակարգող և պատասխանատու անձ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող ` Ս.Ադամյան Ք.Երևան Գերցենի փ.3 տուն հեռ. (010)247059,(094)874070

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am