«ՀՀԿ-ն Վանաձորում չի կարող իշխանություն լինել». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ հայտարարությունների ժամին շնորհակալություն հայտնեց հանրապետության տարբեր համայքներում ԼՀ-ի օգտին քվեարկած անձանց՝ հավելելով, որ «պատասխանատու կերպով իրականացնելու են իրենց ներկայացրած ծրագրերը»: Անդադառնալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններին Մարուքյանն ասաց. «Բացառիկ հնարավորություն ունենք, որպեսզի առաջին անգամ ընդդիմադիր խմբակցությունը մեծամասնություն լինի. ՀՀԿ-ն 13 մանդատ ունի, իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ԼՀ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎ-ն միասին՝ 18»,- ասաց Մարուքյանը՝ ասելով, որ առաջին անգամ է նման բացառիկ հնարավորություն ստեղծվել, երբ «ընդդիմադիր ուժերով կարող են ձեւավորել բազմակուսակցական տեղական ինքնակառավարում»: Մարուքյանը հիշեցրեց, որ Վանաձորի ընտրողների 63 տոկոսը դեմ է քվեարկել իշխող ՀՀԿ-ին, ուստի «ՀՀԿ-ն Վանաձորում չի կարող իշխանություն լինել»: Պատգամավորի համոզմամբ՝ նման հնարավորությունը պետք չի բաց թողնել:
