Վոլոդյա Ավետիսյանն այլեւս չի դիմի վաղաժամկետ ազատման համար
«Վարդաշեն» ՔԿՀ-ում 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այլեւս չի դիմի վաղաժամկետ ազատման համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վոլոդյա Ավետիսյանի ընկեր, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Նա հրապարակել է իր Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ անցած 3 տարիների ընթացքում 4 անգամ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ադմինիստրացիան իրեն ներկայացրել է վաղաժամ ազատման, սակայն 4 անգամ էլ հանձնաժողովը մերժել է այդ հնարավորությունը՝ չներկայացնելով որեւէ հիմնավոր բացատրություն: Հենց այդ պատճառով էլ Վոլոդյա Ավետիսյանը որոշել է այլեւս չօգտվել այդ հնարավորությունից: Սարուխանյանը նշել է, որ Վոլոդյա Ավետիսյանը ազատազրկման ընթացքում որեւէ խախտում թույլ չի տվել, սակայն հանձնաժողովի անդամները գալիս ինչ- որ հարցեր են տալիս, ապա եզրակացության մեջ նշում, որ մերժում են, առանց նշելու պատճառները:
