«Բրիգադա»-ի և հանրապետականի հարցազրույցի նմանությունը

Խորհրդարանական քառօրյայի հայտարարությունների ժամին պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայքներում կայացած ՏԻՄ ընտրություններին, ասելով, թե պետք է վախենալ «ընտրություններով բան փոխել հնարավոր չէ» արտահայտությունից: «Վերջին երկու օրվա մեջ իշխանությունը ներկայացնող՝ առնվազն տասնյակից ավել շատ հարգարժան քաղաքական գործիչներ հասցրել են ասուլիս ու ինտերվյու տալ այն մասին, որ ժողովուրդը շարունակում է վստահել հանրապետականին, որ հանրապետականը շարունակում է վստահորեն առաջնորդել քաղաքական դաշտը, որ հաղթել են այստեղ, հաղթել են այնտեղ, հաղթելու եք երրորդ տեղն էլ և ամենուր։ Երեկ արդեն քսաներորդ հանրապետականի հարցազրույցը նայում էի մեկ այլ պատուհանում պատահաբար բացված՝ ռուսական «Բրիգադա» սերիալի երաժտության ներքո։ Հավատացնում եմ ձեզ, ներդաշնակ ինչ-որ բան կար այդ համադրության մեջ։ Իրականում ցանկացած տանն ու բակում չեք գտնի մարդու, ով ընկերների հետ այս օրերին քննարկում է, թե ինչքան սիրված է իշխանությունը։ Այլ բան են քննարկում։ Այս օրերին ամենատարածված արտահայտությունն ամենուր մեկն է. «Չէ եղբայր, ընտրություններով բան փոխել հնարավոր չէ»։ Բոլորս պետք է վախենանք այս արտահայտությունից, պարոնա՛յք։ Չհիմնավորված սնապարծությամբ այսօր դուք լիուլի խթանում եք, որպեսզի համատարած ընկալվի, որ քաղաքական խնդիրների լուծման ճանապարհը ոչքաղաքական միջոցներով է միայն։ Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք։ Ասեմ, որ ես էլ եմ վախենում։ Իշխանության ղեկին լինել, առաջին հերթին նշանակում է ոչ թե կառավարել երկիրը, այլ նախ և առաջ նշանակում է կառավարել մարդկանց հույսերը։ Այդ հույսերը ոտնակոխ անելով ոչ մի լավ բանի երբեք հնարավոր չէ հասնել։ Օրինակներ երևի չբերեմ։ Հիմա։ Նոր Սահմանադրություն ընդունեցինք, որը շատ գեղեցիկ բաների մասին էր։ Հետո ունեցանք Վանաձորի ընտրություններ։ Այդ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը։ Ոչ իշխանական ուժերը ստացան ձայների կեսից ավելին։ Նոր Սահմանադրության ոգին այն մասին է, որ Վանաձորում քաղաքապետ կդառա ընդդիամադիր գործիչ։ Տեսնենք՝ նոր Սահմանադրությամբ ապրելու հույս կարելի՞ է ունենալ, թե ոչ։ Իհարկե, դա հանրապետականի խնդիրը չէ, այդ քաղաքական ուժն իր նպատակների հետևից բավականին կազմակերպված գնում է։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է հաստատապես։ Այս օրերին Վանաձորում որոշվում է նոր Սահմանադրությանն ուղեկցող երաժտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի ռեքվիեմը։ Կարծում եմ՝ այդ մասին կիմանանք շատ շուտով», - ասված է Թևան Պողոսյանի հայտարարության մեջ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am