Վիգեն Սարգսյանը որեւէ խնդիր կամ բարդություն չի ունեցել հայրենի գեներալիտետի հետ շփումներում. «Հայոց աշխարհ»

Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը հետաքրքիր, միաժամանակ համարձակ քայլ է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Ինչո՞ւ համարձակ: Մեր տարածաշրջանում ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, որ բնորոշվում է պարբերական լարվածությամբ ու պայթյունավտանգ դրսեւորումներով, իսկապես էլ քաղաքական համարձակություն է պահանջվում նման նշանակում կատարելու համար: Այսօրինակ դատողության եւ ընկալման տեղիք է տալիս այն, որ Վիգեն Սարգսյանը, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Մյուս կողմից, եւ դա արժե հատուկ նշել, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ գլխավորել են այնպիսի գործիչներ, որոնք նմանապես պրոֆեսիոնալ զինվորականներ չէին. Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ չենք կարող չմատնանշել, որ հիշատակված գործիչները, լինելով քաղաքական եւ պետական կառավարման ասպարեզի ներկայացուցիչներ ու պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելով ծանր, անգամ պատերազմական պայմաններում, միանգամայն արդյունավետ են դրսեւորվել՝ նշանակալի ավանդ ու ներդրում ունենալով բանակաշինության, մեր Զինված ուժերի կայացման, զարգացման ու ամրապնդման գործում: Այս հարցը կարելի է նաեւ այլ տեսանկյունից դիտարկել: Ամենից առաջ արժե նկատի ունենալ, որ Վիգեն Սարգսյանը առավել քան մոտիկից է քաջածանոթ պաշտպանական համակարգին, եւ համակարգի բոլոր առանցքային ներկայացուցիչներն էլ իրեն են ճանաչում: Իր կարիերայի ընթացքում Վիգեն Սարգսյանը նախ եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ: Բացի դրանից, Վիգեն Սարգսյանը արդյունավետ է դրսեւորվել որպես «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շտաբի ղեկավար: Այդ ամենը առնվազն հուշում է, որ Վիգեն Սարգսյանը նախքան նախարար նշանակվելը որեւէ խնդիր կամ բարդություն չի ունեցել հայրենի գեներալիտետի հետ շփումներում եւ հաստատապես այդօրինակ խնդիրներ չի ունենա նաեւ այսուհետ: Ամբողջությամբ՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am