Ստյոպա Սաֆարյան. խիստ կասկածում եմ, թե Կարեն Կարապետյանին թույլատրվի նման նպատակ ունենալ. «Իրատես»

Այսօր քաղաքական և հանրային օրակարգը զբաղված է մեկ հարցով՝ իրականություն կդառնա՞ն նոր կառավարության ղեկավարի հայտարարությունները, թե՞ դրանք ընդամենը խոստումներ են։ Ամեն դեպքում, փասան այն է, որ նոր վարչապետին են ուղղված բոլորի հայացքներն ու ակնկալիքները։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ հաջողության հասնելու համար նոր կառավարությունը մի շարք կարևոր խնդիրներ պետք է լուծի։ -Հայաստանը մեկ անգամ չէ, որ ունեցել է տեխնոկրատ կառավարություն, հիշենք Արմեն Դարբինյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունները, բայց նրանք չլուծեցին շատ կարևոր խնդիրներ։ Այս կառավարության իրականացրած լրջագույն փոփոխությունն այն կլինի, որ համակարգի վերափոխման խնդիրը լուծի, որը բոլոր, այդ թվում վերոնշյալ տեխնոկրատների կառավարությունները չեն կարողացել լուծել, իսկ օլիգարխիայի նախկին կառավարությունն այդ հարցում անգամ շահագրգռվածություն չի ունեցել։ Սա նախ և առաջ խաղի կանոնների փոփոխություն է ենթադրում։ Եվ ապրիլյան զարգացումները, և ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը չի կարող այլևս այս մոդելով երկար գոյատևել, քանի որ այն այնքան նեխած է, որ համակարգը կարող է խորտակման տանել։ Չնայած այս վերանայումները իշխանությանն են նաև անհրաժեշտ, սակայն համակարգը պահելու համար իշխանության մեջ կա պահպանողական մի զանգված, որն այս խաղի կանոնների թիվ մեկ շահառուն է։ – Ամենամեծ ցանկության դեպքում նոր վարչապետը կարո՞ղ է փոփոխություններ իրականացնել, եթե նրա ձեռքերը «կապված» են «պահպանողական» շղթաներով։ – Նոր վարչապետը դեռ պիտի ապացուցի, որ այդպիսի ցանկություն ունի։ Այս առումով առանցքային է լինելու նոր կառավարության գործողությունների ծրագիրը, որը ներկայացվելու է ԱԺ-ում։ Առայժմ սպասում եմ դրան, որովհետև դրանով է պայմանավորված, թե այս կառավարությունն ինչ խնդիր է իր առջև դրել։ Եթե գործ ունենք կոսմետիկ փոփոխությունների հետ, որոնք, ինչպես Կարեն Կարապետյանն է ասում, կապահովեն որոշակի կարճաժամկետ էֆեկտ, դրանք բավարար չեն։ Ամենախոշոր խնդիրը, որ նա պետք է լուծի, արտաքին քաղաքականությունում Հայաստանի ինքնիշխանության, ազատության իրագործումն է։ Այս վարչապետի թեկնածության առաջադրումը «գալիս» է մեր բարեկամ երկրից, որն այնքան էլ շահագրգիռ չէ Հայաստանի ինքնիշխանությամբ, ուստի խիստ կասկածում եմ, թե Կարեն Կարապետյանին թույլատրվի նման նպատակ ունենալ: Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am