Դա լրիվ վրացական պադխոդ է. Սուրիկ Խաչատրյանը` ՀՀԿ-ի և իր պաշտոնանկության մասին . armlur.am

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձր մակարդակի, այդ թվում եւ Սյունիքում, որտեղ մարդիկ անգամ իրենց համակրած թեկնածուին ձայն չեն ցանկանում տալ միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ-ից է, ասաց.«Դա լրիվ վրացական պադխոդ է ձեր կողմից: Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են` վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես»: -Պարո՛ն Խաչատրյան, հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում կայացան ՏԻՄ ընտրություններ, Կապան եւ Սիսիան քաղաքներում ընտրվեցին քաղաքապետեր: Ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրություններում, մասնավորապես, ՀՀԿ-ի գրանցած արդյունքները: Ըստ Ձեզ՝ այդ արդյունքները որքանո՞վ են ամուր հիմք ստեղծում 2017թ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակի համար: -2017 թվականը կգա, կտեսնեք, բայց կարեւորը, որ երեկ մարզի 60 համայնքում ընտրություն էր, ընդհանրապես լարվածություն չկար, իսկական թափանցիկ ընտրություն էր, որեւիցե դժգոհություն չկա, որեւիցե թեկնածու դժգոհ չի, ո՛չ ընտրվողները, ո՛չ էլ չնտրվողները: Կարեւորը խաղաղ, հանգիստ բոլոր ընտրությունները անցան: Չնայած նրան, որ դա միայն մեր տեսակետը չի, քանի որ լրագրողները եւս մասնակցում էին, իրենք էլ, եթե ցանկանան, կարող են իրենց կարծիքը հայտնել կամ կարող են չհայտնել, այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ ընտրությունները անցան շատ թափանցիկ, բարձր մակարդակով, առանց լարվածության: Այն մարդիկ, որոնք իրենց համայնքներում վստահություն են ներշնչում, նրանց խոսքը միշտ էլ համայնքի ժողովուրդը ընդունում է: Շատ դեպքերում դժգոհությունը սկսվում է հենց գյուղական համայնքապետից, քաղաքապետից, մարզպետից, հո ժողովուրդը երկրի բարձրագույն իշխանություններին չի ճանաչո՞ւմ կամ չի շփվում, եթե գյուղապետը, քաղաքապետը մարզպետն իրենց դերում չեն, նրանց համար արդեն երկրի գլխավոր իշխանությունն էլ է դառնում մեղավոր: Բայց կարծում եմ, որ ժողովուրդը ում վստահեց, այդ մարդիկ էլ այդ վստահությունը կպահեն եւ առաջիկա ամիսներին, 6 ամիսը շատ երկար ժամանակ չի, այս ընտրվողները կարող են համապետական ընտրություններն էլ կազմակերպել: -Տեղում մարդկանց հետ զրուցելով՝ նկատեցինք, որ նրանց մի զգալի մասը ափսոսանքով էր խոսում ՀՀԿ-ական թեկնածուների մասին: Մարդիկ ասում էին, որ կան ՀՀԿ-ական թեկնածուներ, որոնց շատ են հարգում, բայց քանի որ այդ կուսակցությունից են, չեն ընտրի: Ըստ էության, ՀՀԿ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձրակետին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Սյունիքում: -Արի, շառ ու շուռ չանես, այդպիսի բան մենք որեւիցե տեղ չենք զգացել, չենք նկատել, որ մեկը ասի՝ այս մարդը լավ մարդ է, բայց հանրապետական է: Դա լրիվ վրացական պադխոդ է Ձեր կողմից: Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են՝ վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես: Այս պահին վրացական մոտեցում ունեցար: Ի՞նչ է նշանակում նման բան ասել: -Այսինքն՝ Սյունիքի մարզում Հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական չե՞ն տրամադրված: -Իհարկե, նման բան չկա, ինչու պետք է Սյունիքում Հանրապետական կուսակցության նկատմամբ վատ վերաբերմունք լինի, դա ուզում եմ՝ Դուք էլ մոռանաք, այդպիսի բան չի կարող լինել: ՀՀԿ-ի ամենամեծ արդյունքը նկատվեց սեպտեմբերի 21-ին, իսկ մեր ժողովուրդը այնպիսի ժողովուրդ է, որ որեւէ լավ բան չի մոռանում: Կարծում եմ, որ սեպտեմբերի 21-ին, եթե մեկն էլ կար, որ ՀՀԿ-ի նկատմամբ ունի անտարբեր վերաբերմունք, հասկացավ ՀՀԿ-ի դերն ու նշանակությունը այս երկրի կյանքում: Ցավոք սրտի, երբ մեկ-մեկ լսում ենք, որ երկրում իրավիճակը լավ չի, չգիտեմ, էս չի, էն չի, ինչ է եղել այս երկրի իրավիճակին, մի հատ ասեք, հասկանանք: -Ըստ Ձեզ՝ լա՞վ է մեր երկրի վիճակը: -Երկրի վիճակին ոչինչ էլ չի եղել, սեպտեմբերի 21-ը ցույց տվեց, որ ունենք հզոր պետություն եւ, ընդհանրապես, երկրի սահմանների անվտանգությունից սկսած… սոցիալական խնդիր բոլոր երկրներում կա: Այս ճգնաժամը ոչ միայն Հայաստանը ունի, Եվրոպայում 10-20 հատ գործարաններ են փակվում, մենք չենք կարող, եթե աշխարհով մեկ ֆինանսական ճգնաժամ է, մտածենք, որ մեզ մոտ պետք է ամենալավը լինի, իհարկե, դա հնարավոր չի եւ չի կարող լինել: Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է ասի, թե լավ տղա էս, բայց ափսոս, որ ՀՀԿ-ից էս, այդպիսի բան, ով որ արել է, գլուխը պատին է տվել: -Ըստ տարածված տեղեկությունների` Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին քարտ բլանշ է տվել՝ անելու ցանկացած կադրային փոփոխություն: Խոսակցություններ կան, որ առաջիկայում Կարապետյանը նաեւ մարզպետներից մի քանիսին է փոխելու եւ առաջին հերթին՝ հենց Ձեզ: -Ես չգիտեմ՝ նման բան կա, թե չկա, բայց ամեն դեպքում, երկրի բարձրագույն իշխանությունը ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ում հետ չաշխատի: Եթե չեն ուզենա՝ աշխատեմ, չենք աշխատի, եթե կուզենան, կշարունակենք աշխատել, դրա մեջ տրագեդիկ բան չկա:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am