Սիրիայում արկակոծել են Ռուսաստանի դեսպանատունը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետներից կրակ է բացվել Ռուսաստանի դեսպանատան վրա, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կրակը բացվել է Դամասկոսի Ջոբար արվարձանից, որը գտնվում է «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման վերահսկության տակ:
