ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար ը դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցրեց, թե Գյումրու ընտրությունների արդյունքներն ինչպես են ամփոփել, որ Բալասանյան դաշինքին 17 մանդատ են հաշվել:
«Դուք մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել եք՝ Բալասանյան դաշինքին 17 մանդատ է տրվել բացառապես օրենքի համաձայն, չգիտեմ՝ որ օրենքին եք հղում արել, ինձ թվում է մեր և ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են, որովհետև մեր Ընտրական օրենսգրքով բոլոր հնարավոր ու անհնար հաշվարկներով, բոնուսներով ու վերահաշվարկներով, Բալասանյան դաշինքը 15 մանդատից ավելին չունի: Ես իհարկե հասկանում եմ, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա, և ՀՀԿ-ական մեր գործընկերները Ձեզ հետ միասին փորձում են հիմնավորել Բալասանյան դաշինքի 17 մանդատը, երևի հավակնում են լրացնել այդ բացը»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Բալասանյան դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9-ը, ՀՎԿ-ն՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4:
ԿԸԿ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո 7-րդ օրը։ «Հետևաբար հարցազրույցի ժամանակ, որ Դուք հիշատակեցիք, ըստ էության հաշվի են առնվել քվեարկության նախնական արդյունքները: Ինչ վերաբերում է ԸՕ կանոնակարգմանը, բնավ չհավակնելով Նոբելյան մրցանակի, ասեմ, որ այս ԸՕ-ն նորույթ չէ, այս կանոնակարգումներում նորույթ չկա, հստակ ամրագրված է, որ քվեարկությունից հետո նախ որոշվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6 տոկոս շեմը, դաշինքի պարագայում՝ 8 տոկոսը, հաշվարկելուց հետո սկսվում է մանդատների հաշվման պրոցեսը: Հաշվարկի արդյունքում ստացվում են այն թվերը, որ Դուք եք ասում, բայց կա նաև շարունակություն, եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա արդեն գործում է բոնուսը»,- բացատրեց Մուկուչյանը:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը