«Բացառում եմ». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ, եթե Վանաձորում ընդդիմադիր կուսակցությունները չմիավորվեն, ապա ՀՀԿ-ն կարող է ընտել իր քաղաքապետին: Այս մասին պատգամավորն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Եթե ընդդիմությունը միավորվի, ապա կարող է Վանաձորում քաղաքապետ ընտրել, քանի որ միասին կունենան 18 մանդատ»,-ասաց նա: Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկած պայմաններին, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գալու առաջարկին, Է․ Մարուքյանն ընդգծեց, որ ինքը բացառում է նման տարբերակը։ Մարուքյանի խոսքով՝ դա անիմաստ է, որովհետև այս պահի դրությամբ ընդդիմադիր ուժերը ունեն ռեալ շանս միավորվելու և ընտրելու քաղաքապետի, այլապես ՀՀԿ-ն կընտրի իր քաղաքապետին։
