Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կասկածյալներ «Գաստիկի», «Ծգլի» ու «Տլեի» դատավարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների՝ Դրաստամատ Թադևոսյանի, Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով հերթական դատական նիստը։ Ինչպես նիստից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե նախկին դատական նիստերն անցկացվում էին մեծ դահլիճում, ապա այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ այն անցկացվում է ավելի փոքր դահլիճում։ Դատական նիստն անցկացվում է առանց միջադեպերի։ Այս պահին մեղադրող կողմը ներկայացնում է տեղեկություններ՝ հարուցված քրեական գործից, որոնք, ըստ նրա, առնչություն ունեն կասկածյալների հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այս տարվա մարտի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին» և Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին»: Ինչպես դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ սկսվելու էր անդրանիկ նիստը: Վերջիններս մեղադրվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 2015 թվականի մարտի 4-ին հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին և նրա ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանցին սպանելու մեջ: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատարանը տեղի դատական կարգադրիչների ուժերով վերցված էր ուժեղացված հսկողության տակ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մի քանի դատարաններից լրացուցիչ դատական կարգադրիչներ էին ժամանել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am