Վաշինգտոնն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը.ԱՄՆ Պետդեպ
Ինչպես հայտնում է «Интерфакс»-ն, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն հայտարարել է,որ ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: «Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը:Խաղաղության պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա: Հակամարտության բանակցային խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում երկրների ղեկավարների կարևորությունը»,- ասել է Թրյուդոն:
