Պուտինը դեռ չի որոշել առաջադրվել կրկին,թե ոչ.Պեսկով
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է ,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել, արդյոք 2018թ-ին ընտրություններում կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, թե ոչ: «Մեզ մոտ, ինչպես ասում են, այդքան էլ ընդունված չէ ընտրություններից երկու տարի առաջ խոսել այդ մասին, նույնիսկ չիմանալով Պուտինը մտադրություն ունի առաջադրվելու, թե ոչ: Համենայնդեպս, ամեն դեպքում ապրիորի արդեն նման զրպարտչական արշավ է սկսվել:Նման բաների մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- նշել է Պեսկովը:
