Սերժ Սարգսյանն ավարտին կհասցնի պաշտպանության ոլորտի բարեփոխման ծրագրերը
Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար նշանակմանը, «Առավոտ»-ը գրել է, թե «այսպիսով` Սերժ Սարգսյանը պաշտպանության ոլորտը վերցնում է իր ամենօրյա հսկողության ներքո»: «Սերժ Սարգսյանը, ով լավագույնս է տիրապետում Զինված ուժերի ու պաշտպանության նախարարության արատներին, իր մերձավոր թիմակիցներից մեկին գործուղում է այնտեղ՝ ակնկալիքով, որ նրա միջոցով կհաջողի թափ հաղորդել ու ավարտին հասցնել ոլորտի բարեփոխման ծրագրերը: Պաշտպանության ոլորտը սեփական հսկողության տակ առնելու Սերժ Սարգսյանի մոտիվները կարելի է հեշտությամբ բացատրել։ արաբաղյան հակամարտության ներկա փուլում, երբ պատերազմի վտանգը բարձր է առավել, քան երբևէ, բանակի արդյունավետ կառավարումը երկրի անվտանգության երաշխիքն է: Մյուս կողմից էլ ՝ սահմանադրական բարեփոխումների անցումային փուլում, երբ օրակարգում է համակարգի տրանսֆորմացիայի հարցը, Սերժ Սարգսյանը խնդիր ունի բովանդակություն հաղորդել դեռևս 10 տարի առաջ ձեռնարկած բարեփոխմանը, որը ենթադրում է նախարարության և գլխավոր շտաբի լիազորությունների հստակ տարանջատում», - հավելել է թերթը:
