Ղրղզստանում տարբեր հետազոտությունների համաձայն ամեն տարի կես միլիոն ընտանիքներում հարսանիքներ եւ այլ տոնական միջոցառումներ են լինում, որոնց վրա ծախսվում է ավելի քան երեք միլիարդ ԱՄՆ դոլար, որը հավասար է պետության արտաքին պարտքի չափին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը:
Միաժամանակ նաեւ նշվում է, որ ծախսերի կրճատման եւ խնայողությունների համար մեկ անգամ չէ, որ պետական ամենաբարձր ատյաններից կոչեր են հնչել՝ ուղղված երկրի քաղաքացիներին: Նույնիսկ եղել են առաջարկներ նման ճոխության միջոցառումներից հետո տվյալ անձանց հարկային հայտարարագրերի ստուգում անցկացնել:
Ըստ հրապարակման՝ վերջին տարիներին ավելացել են մասշտաբային տոնական միջոցառումների անցկացման համար նախատեսված ռեստորանների եւ հանդիսության սրահների թիվը, եւ անընդհատ կառուցվում են նորերը: Տեղի քաղաքացիական ակտիվիստներն ակնկալում են, որ ապագայում իշխանությունները կփորձեն սահմանափակել նման անհարկի ճոխությունները եւ միջոցները կուղղեն արտաքին պարտքի սպասարկմանը կամ մարմանը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից