Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովի շրջանակներում: Milliyet-ի հաղորդմամբ՝ նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝ թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին: «Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: Բայց մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելից գնված 10 անօդաչու սարքերը Թուրքիան ավելի ուշ չի կարողացել վերանորոգել: «Շնորհակալություն նրանց. այդպիսի հարևանների շնորհիվ մենք սեփական արտադրանքն ունեցանք: Հիմա այդ անօդաչուներն օգտագործում ենք տարբեր գործողությունների ժամանակ: Արդեն բավական հզոր զրահակիրներ ենք արտադրում, որոնք աշխարհում շատ կարևոր տեղ են զբաղեցնում»,-նկատել է Էրդողանը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից