Ռեկորդային ցուրտ եղանակ՝ -41.2 աստիճան Վանում
Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Վանում ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել։ Վանի Չալդըրան շրջանում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -41.2 աստիճան, նաև ձյան աննախադեպ տեղումներ են գրանցվել: Թուրքիայի պատմության ամենացածր ջերմաստիճանը գրանցվել էր 1990 թվականին. այդ ժամանակ գրանցվել էր -46.4 աստիճան: Չալդըրանի Բեզիրհանե թաղամասում գրանցված -41.2 աստիճանը վերջին 26 տարվա ամենացածր ջերմաստիճանն է: Կյանքն այստեղ բառի բուն իմաստով կանգ է առել. սառել են ծառերը, ջրերը, տանիքները: Վանում փողոցները մաքրելու համար սկսել են օգտագործել Վանա լճի աղի ջուրը։
