Վարդևան Գրիգորյանը կմտնի այդ շենք միայն քաղաքապետի կարգավիճակով.Միքայել Մելքումյան
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը անդրադառնալով երեկ Գյումրիում անցկացված ընտրություններին նշեց,որ Գյումրիում ԲՀԿ-ն ցույց տվեց, որ պատկառելի մեծ ձայներ ունի, քանի որ ուժերը այնտեղ էին կենտրոնացրել` տարբեր հանգամանքերից ելնելով, նախ որ Գյումրին ամենաշատ տուժած համայնքն է` 3 անգամ բնակչությունը կրճատվել է վերջին 25-30 տարիների ընթացքում 240 000-ից իջնելով 80 000, և մեր տեղի կառույցը շատ լուրջ կուսակցական կառույց էր: «Խոսել եմ պարոն Վարդևան Գրիգորյանի հետ, և մենք քաղաքական թիմով որոշել ենք գնալ բողոքարկման ճանապարհով. նաև այլ քաղաքական ուժեր դիմում են, գանգատարկում են, բազմաթիվ ընտախախտումների մասին մեզ հայտնում, իսկ մենք փորձում ենք հավաքագրել այդ ամենը:Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Վարդևան Գրիգորյանը կմտնի այդ շենք միայն քաղաքապետի կարգավիճակով, մենք կսպասենք այլ քաղաքական կուսակցությունների և մեր վերահաշվարկի պահանջների արդյունքերին »:
