Ով է Էդվարդ Նալբանդյանի կինը/տեսաշար/

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կնոջը՝ Նատալիա Նալբանդյանին։ jak-shirak-878x450 Նատալիա Նալբանդյանն Էդվարդ Նալբանդյանին մեկ դուստր է պարգեւել, ով արդեն 32 տարեկան է։ «Ես, ցավոք, միայն մեկ երեխա ունեմ: Այդպիսի բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի կանգ չառնեն, առնվազն 2 երեխա ունենան: Առայժմ թոռնիկներ չունեմ, բայց շատ եմ ուզում եւ արդեն պատրաստ եմ դրան»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Նալբանդյանը։ նատ Նատալիա Նալբանդյանն արդեն երկար տարիներ է ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա «Բարի գալուստ Հայաստան-» դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահն է: Դեռեւս 2009 թվականին բացված ասոցիացիայի նպատակն է հեշտացնել արտասահմանցի դիվանագետ ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք` նրանց կեցությունը Հայաստանում հնարավորին չափ հետաքրքիր եւ հաճելի դարձնելու համար: Ասոցիացիան նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Նատալիա Նալբանդյանը ասոցիացիայի շրջանակներում պարբերաբար հանդես է գալիս տարբեր բարեգործական միջոցառումների կազմակերպման նախաձեռնությամբ,  որոնցից գոյացած հասույթը հատկացվում է բարեգործական նպատակներով։ 20091219_bazaar1 նատալյա Մամուլը` Նատալիա Նալբանդյանի մասին Նատալիա Նալբանդյանի մասին մամուլում հրապարակումները շատ չեն։ Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, թե Նատալյա Նալբանդյանը մրցակցության մեջ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանի Օսկանյանի հետ։ Ինչպես գրել էր «Ժամանակ» օրաթերթը, Նատալյա Օսկանյանը հարկային արշավ սկսելու հրահանգ է տվել Նանի Օսկանյանի կազմակերպության դեմ, քանի որ վերջինս եւս ղեկավարում է բարեգործական կազմակերպություն («Առաջինը երեխաներին» բարեգործական ընկերություն)։ Բայց այս լուրերը չեն հիմնավորվել: ցց Էդվարդ Նալբանդյանը՝ իր կնոջ մասին Գիտե՞ք, այստեղ «կյան­քի ընկերուհի» արտահայտությունն ամենաճիշտն ու ամենաբնորոշն է: Նատաշան նույնպես ավարտել է ՄԳԻՄՕ-ն, տիրապետում է մի շարք լեզու­ների և ինքնուրույն կարող էր փայլուն կարիերա անել: Կյանքն այնպես ստացվեց, որ այդ կարիերան մենք միասին արեցինք, նա ինձ հետևեց ամենուր: Ինքներդ էլ կարող եք պատկերացնել, որ երիտասարդ կնոջ համար ամենևին էլ հեշտ ու հաճելի չէր տարիներ շարունակ բառացիորեն մնալ «կրակի տարափի տակ», խոսքս լիբանանյան շրջանի մասին է, երբ մենք զրկված էինք ամենատարրական հարմարու­թյուններից… Մոտ տասնչորս տարի մենք մնացինք Կահիրեում, որտեղ նրա հետ ուս-ուսի տված ոտքի կանգնեց­րինք Հայաստանի դեսպանատունը՝ բառիս բուն իմաստով ավերակների կույտից: Նատաշան փայլուն հիշո­ղություն ունի, այսպես ասած «քայլող հանրագիտարան է», իր անմիջակա­նությամբ հեշտությամբ կապեր է հաս­տատում, որը մեզ շատ է օգնում գործի մեջ: Որպես դեսպանի կին, նրան «վի­ճակված» է ինձ հետ լինել գրեթե ամե­նուր, նաև կարևոր այցերի ժամանակ: Հավատացեք, դա իսկական ամենօրյա աշխատանք է, «արտաժամից» էլ մի բան ավելի: Այնպես, որ նա մեծ տեղ ու­նի այն ամենի մեջ, ինչին մեզ հաջողվել է հասնել: աա

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am